21:52  ,  30 հուլիսի, 2026

ԿԼ. Մանվելյանի եւ Սանգարեի գոլերը «Նոային» դուրս բերեցին երրորդ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Մոլդովական «Զիմբրուի» հետ պատասխան խաղում երեւանյան թիմը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հաղթեց 2:1 հաշվով:
Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի եւ «Նոայի» կիսապաշտպան 24-ամյա Գոռ Մանվելյանը, որին փոխանցում կատարեց 29-ամյա խորվաթ կիսապաշտպան Մարին Յակոլիշը:

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին «Նոայի» 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրա արդյունավետ փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը:

76-րդ րոպեին «Զիմբրուի» կազմում աչքի ընկավ 23-ամյա մոլդովացի պաշտպան Ալեքսանդրու Գուտիումը:

«Նոան» Մոլդովայում  «Զիմբրուի» հետ խաղացել էր 1:1 հաշվով եւ հաջորդ փուլում կմրցի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Նոա» (Հայաստան) - «Զիմբրու» (Մոլդովա) - ՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Գոռ Մանվելյան, 31, Գուստավո Սանգարե, 47 – Ալեքսանդրու Գուտիում, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում