11:02  ,  30 հուլիսի, 2026

ATP-250. Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Խաչանովն անակնկալ պարտություն կրեց աշխարհի 171-րդ ռակետ, ավստրալացի Բերնարդ Տոմիչից՝ 2:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 24 րոպե։

Քառորդ եզրափակիչում Տոմիչը կմրցի բրիտանացի Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա) - Ջեյմս Դաքվորթ (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում