09:12  ,  30 հուլիսի, 2026

ԿԼ․ «Նոան», «Ալաշկերտն» ու «Փյունիկն» այսօր կանցկացնեն պատասխան հանդիպումներ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հուլիսի 30-ին տեղի կունենան պատասխան հանդիպումները:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի մոլդովական «Զիմբրուին»:

Երեւանի «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի հունգարական «Դեբրեցենին»:

Երեւանի «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում կմրցի «ՉՖՌ Կլուժի» հետ:  

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպումներ

«Նոա» - «Զիմբրու»՝ 20:00 (առաջին խաղ՝ 1:1)

«Փյունիկ» - «Դեբրեցեն»՝ 20:00 (առաջին խաղ՝ 0:1)

«Կլուժ» - «Ալաշկերտ»՝ 22:30 (Երեւանի ժամանակով), (առաջին խաղ` 1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում