16:17  ,  29 հուլիսի, 2026

ՉԼ. «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» հանդիպումը՝ «Հանրապետականում». մեկնարկել է տոմսերի վաճառքը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» առաջին հանդիպումը կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկել է հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել հղմամբ: Տոմսերի արժեքը 500-ից 2000 դրամ է:

Հյուսիսային տրիբունա- 500 դրամ

Հարավային տրիբունա-500 դրամ

Արևելյան-1000 դրամ

Արևմտյան-2000 դրամ:

Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյեն» է:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթային մրցաշարերում ունի «Ցելյեի» հետ խաղալու փորձ: Կորոնավիրուսային տարում՝ մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունում, «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով պարտության է մատնել մրցակցին՝ հայտնվելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում:

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին եւ կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում