22:15  ,  27 հուլիսի, 2026

Dole Open. Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց հաղթողի կոչումը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Ֆրանսիայում անցկացված Dole Open 2026 միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում