13:04  ,  27 հուլիսի, 2026

WTA. Էլինա Ավանեսյանը 161-րդն է, Ալինա Չարաեւան՝ 112-րդը

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը մենախաղում։

Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ Երկրորդ տեղում է Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։ Եռյակը եզրափակում է ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 47 աստիճան եւ 161-րդն է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաեւան՝ 112-րդն է։

 WTA-ի վարկանիշ, հուլիսի 27

 1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8550

2 (2). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 8056

3 (3). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 6300

4 (4). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 5649

5 (5). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 5293

6 (6). Կարոլինա Մուխովա (Չեխիա)՝ 5168

7 (7). Լինդա Նոսկովա (Չեխիա)՝ 5016

8 (8). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 4539

9 (9). Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)՝ 4353

10 (10). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 4351: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում