12:17  ,  27 հուլիսի, 2026

ԱԱ. Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում (ֆոտո)

Հրաձգության Հայաստանի հավաքականն առաջինն է շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում։

Հուլիսի 20-26-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին նվաճել է 9 մեդալ՝ 5 ոսկի, 1 արծաթե եւ 3 բրոնզ:

Մեդալային հաշվարկում երկրորդ տեղում Ֆինլանդիայի հավաքականն է 11 մեդալով (3 ոսկի), երրորդ տեղում Շվեդիան է 6 մեդալով (3 ոսկի):

Հայաստանի թիմի կազմում մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ են դարձել Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը։ Տղամարդկանց թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակն՝ աշխարհի չեմպիոն: Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյան՝ կրկնակի ոսկե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում