17:21  ,  24 հուլիսի, 2026

WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է

Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում անցկացվող WTA-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Նրա մրցակիցը քառորդ եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետ, Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդրա Օլեյնիկովան էր, որը դուրս է եկել մրցաշարից՝ հրաժարվելով մրցախաղից:

Կիսաեզրափակիչում Էլինա Ավանեսյանը կմրցի հունգարացի Աննա Բոնդարի հետ, որը քառորդ եզրափակիչում 6:1, 7:6 (7:3) հաշվով հաղթել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաեւային։

Համբուրգի WTA-250 մրցաշարը կավարտվի հուլիսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News