21:54  ,  23 հուլիսի, 2026

ԿԼ. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» մրցեց հունգարական «Դեբրեցենի» հետ: Արտակ Օսեյանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով:

Հանդիպման 59-րդ րոպեին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց «Դեբրեցենի» 21-ամյա հունգարացի հարձակվող Ֆլորիան Սիբլան, որին փոխանցում կատարեց 22-ամյա ֆրանսիացի հարձակվող Սոան Բալդոնին:

«Դեբրեցենի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանում: 

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Դեբրեցեն» - «Փյունիկ»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆլորիան Սիբլա, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում