Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցեց Ռումինիայի «ՉՖՌ Կլուժի» հետ:
Երեւանի Ավանի Ակադեմիայի մարզադաշտում անցկացված խաղում Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը ռումինական «ՉՖՌ Կլուժի» հետ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» 19-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը, որին արդյունավետ փոխանցում կատարեց թիմի ավագ, 24-ամյա կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը (տեսանյութ):
47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «ՉՖՌ Կլուժի» 21-ամյա ռումինացի հարձակվող Անդրես Սֆայթը:
«ՉՖՌ Կլուժի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Ալաշկերտ» - «ՉՖՌ Կլուժ»՝ 1:1 (տեսանյութ)
Ռաֆայել Ժեզուս, 35, - Անդրես Սֆայթ, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:02 , 27 հոկտեմբերի
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի
01:40 , 27 հոկտեմբերի
01:28 , 27 հոկտեմբերի
01:22 , 27 հոկտեմբերի
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի