20:56 23 հուլիսի, 2026Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցեց Ռումինիայի «ՉՖՌ Կլուժի» հետ:
Երեւանի Ավանի Ակադեմիայի մարզադաշտում անցկացված խաղում Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը ռումինական «ՉՖՌ Կլուժի» հետ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» 19-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը, որին արդյունավետ փոխանցում կատարեց թիմի ավագ, 24-ամյա կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը (տեսանյութ):
47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «ՉՖՌ Կլուժի» 21-ամյա ռումինացի հարձակվող Անդրես Սֆայթը:
«ՉՖՌ Կլուժի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Ալաշկերտ» - «ՉՖՌ Կլուժ»՝ 1:1 (տեսանյութ)
Ռաֆայել Ժեզուս, 35, - Անդրես Սֆայթ, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.