17:52  ,  22 հուլիսի, 2026

Ֆիլիպ Ֆոդենը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը:

Ֆիլիպ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է: Անցած մրցաշրջանում Ֆոդենն ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 10 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ն անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում