Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանցի լավագույն մարզիչ:
ՀՖՖ-ն ամփոփել է «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։
Մանուել Տուլիպան լավագույնն է ճանաչվել 58 ձայնով: Պորտուգալացի մասնագետի հետ երեւանյան ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
2-րդ տեղում 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի