21:12  ,  21 հուլիսի, 2026

Մ-18 ԵԱ. Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականը 82:62 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ (EFF 23) խաղացողը ճանաչվեց Էնթոնի Սարգսյանը, որը հանդիպման ընթացքում վաստակեց 14 միավոր, իրացրեց 7 ռեբաունդ եւ 3 փոխանցում:

Թիմի ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Միքայել Նշանյանն էր, որը գրանցեց 22 միավոր։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ խաղում հուլիսի 22-ին կմրցի Անդորրայի հավաքականի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print