15:20  ,  21 հուլիսի, 2026

Շուրջ 2 մլն երկրպագու Մադրիդում մասնակցել է Իսպանիայի հավաքականի հաղթական շքերթին

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի պատվին Մադրիդում անցկացվել է հաղթական շքերթ, որին մասնակցել է շուրջ 2 միլիոն երկրպագու։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է Արգենտինայի հավաքականին։ Հանդիպման միակ եւ հաղթական գոլը հեղինակել էր «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով 2010 թվականի հաջողությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում