13:04  ,  21 հուլիսի, 2026

«Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային աղյուսակը ԱԱ-2026 եզրափակիչից հետո

Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Goal.com-ը ներկայացրել է 2026թ. «Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։

Առաջատարը Անգլիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնն է։

Երկրորդ տեղում աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ  «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալն է: Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին եզրափակում է լավագույն եռյակը:

Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)

Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)

Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)

Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)

Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա)

Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)

Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)

Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)

Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան)

Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա)

Լուիս Դիաս («Բավարիա», Կոլումբիա)

Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)

Դեքլան Ռայս («Արսենալ», Անգլիա)

Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)

Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա)

Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)

Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա)

Դավիդ Ռայա («Արսենալ», Իսպանիա)

Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա)

Ջուդ Բելինգեմ («Ռեալ», Անգլիա): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում