02:38  ,  20 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Ռոդրին՝ լավագույն խաղացող, Կուբարսին՝ լավագույն երիտասարդ խաղացող

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն խաղացող՝ արժանալով «Ոսկե գնդակ» մրցանակի։ Առաջնության լավագույն երիտասարդ խաղացող ճանաչվեց Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 19-ամյա պաշտպան Պաու Կուբարսին։

Լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» 29-ամյա դարպասապահ Ունայ Սիմոնը։

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եզրափակիչում Արգնետինային հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 1:0:

Իսպանիան երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2010-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News