Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի Իսպանիա - Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոնները բացեցին հաշիվը։
106-րդ րոպեին Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), որը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։
Գոլային փոխանցումը կատարեց Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը։
Ընթանում է լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսը։
Իսպանիան 20 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 12 հարված՝ դարպասին։ Արգենտինան ոչ մի հարված չի կատարեց դարպասի ուղղությամբ։
Ավելացված երրորդ րոպեին էլ երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերանդեսը (տեսանյութ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի