21:18  ,  19 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Իսպանիայի եւ Արգենտինայի մեկնարկային կազմը եզրափակիչում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Իսպանիա․ Ունայ Սիմոն, Պեդրո Պորո, Էմերիկ Լյապորտ, Պաու Կուբարսի, Մարկ Կուկուրելյա, Ռոդրի, Ֆաբիան Ռուիս, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ալեքս Բաեւնա, Միկել Օյարսաբալ։

Արգենտինա․ Էմիլիանո Մարտինես, Գոնսալո Մոնտիել, Կրիստիան Ռոմերո, Լիսանդրո Մարտինես, Նիկոլա Տալյաֆիկո, Ռոդրիգո Դե Պաուլ, Ալեքսիս Մաք Ալիսթեր, Էնցո Ֆերնանդես, Նիկոլաս Գոնսալես, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես։

Հանդիպումը Նյու Ջերսիում (ԱՄՆ) կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Առաջին անգամ տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները։

Իսպանիան 2010թ․ աշխարհի չեմպիոնն է, Արգենտինան՝ 1978, 1986, 2022 թվականների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News