12:00  ,  19 հուլիսի, 2026

Մբապե․ Խայտառակություն է, ցավալի է Դեշամի համար

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Անգլիայից կրած 4:6 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում։ Ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին հանդիպումն անցկացրեց Դիդիե Դեշամը, որը 14 տարի ղեկավարեց հավաքականը։

«Մենք չհաղթեցինք, խայտառակություն է, ցավալի է Դեշամի համար։ Մենք ցանկանում էինք նրա համար լավ բան անել վերջին խաղում։ Առաջին խաղակեսից տպավորություն է, որ մենք վատ դրության մեջ դրեցինք Դեշամին, բայց մենք բացարձակապես չէինք ցանկանում դա։ Այս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

Մբապեն Անգլիայի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ եւ 10 գոլով գլխավորեց ավարտվող առաջնության ռմբարկուների ցուցակը՝ 2 գոլ գերազանցելով աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։ Մբապեն 22 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News