Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի թիմի դեմ երրորդ տեղի համար խաղում իր 21-րդ եւ 22-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում եւ գերազանցեց 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը։
Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան 3:4 հաշվով (տեսանյութ) պարտվում է Անգլիային։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Մբապեն մասնակցում է իր երրորդ աշխարհի առաջնությանը եւ 22 գոլը խփել է 22 խաղում։ 6-րդ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին 21 գոլի հասել է 33 խաղում։
Մբապեն 10 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է, Մեսին խփել է 8 գոլ։
Եզրափակիչում Արգենտինան հուլիսի 19-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։
22 GOLES EN LA HISTORIA DE LOS MUNDIALES
— DAZN Fútbol (@DAZNFutbol) July 18, 2026
Nunca nadie marcó tantos en la Copa del Mundo como Kylian Mbappé #DAZNMundial #FIFAWorldCup pic.twitter.com/fHUcnBlGvN
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի