02:34  ,  19 հուլիսի, 2026

Մբապեն 22-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում եւ գերազանցեց Մեսիի ռեկորդը

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի թիմի դեմ  երրորդ տեղի համար խաղում իր 21-րդ եւ 22-րդ  գոլը խփեց աշխարհի առաջնություններում եւ գերազանցեց 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը։

Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան 3:4 հաշվով (տեսանյութ) պարտվում է Անգլիային։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Մբապեն մասնակցում է իր երրորդ աշխարհի առաջնությանը եւ 22 գոլը խփել է 22 խաղում։ 6-րդ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին 21 գոլի հասել է 33 խաղում։

Մբապեն 10 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է, Մեսին խփել է 8 գոլ։

Եզրափակիչում Արգենտինան հուլիսի 19-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News