Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետր Չեխը կանխատեսել է աշխարհի առաջնության Իսպանիա - Արգենտինա եզրափակիչի հաղթողին՝ նախապատվությունը տալով իսպանացիներին։
«Կարծում եմ՝ Իսպանիան կկարողանա լուծել խնդիրը եւ հաղթել Արգենտինային։ Անգլիայի դեմ արգենտինացիները վերջին կես ժամում ցուցադրեցին բացառիկ խաղ։ Նրանք մեծ վստահությամբ դուրս կգան խաղադաշտ եզրափակիչում։ Արգենտինան գործող չեմպիոնն է եւ ունի փորձառություն, ինչը կարող է օգնել եզրափակիչ։
Բայց եթե Իսպանիան խաղա այնպես, ինչպես Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչում, ապա կհասնի հաղթանակի նաեւ եզրափակիչում»,- Պետր Չեխի խոսքը մեջբերում է Tribal Football-ը։
Իսպանիա - Արգենտինա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի