22:28  ,  17 հուլիսի, 2026

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Տեներիֆեի» խաղացող (ֆոտո, վիդեո)

Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց «Տեներիֆե», հաղորդում է  իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեներիֆեն» հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։

«Տեներիֆեն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 300 հազար եվրո։

Ռանոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

Անցած մրցաշրջանում Ռանոսը վարձակալությամբ հանդես էր գալիս Բրաունշվեյգի «Այնտրախտում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news