21:12  ,  17 հուլիսի, 2026

Ջոն Թերին նշել է ԱԱ-2026-ի եզրափակիչի ֆավորիտին

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին նշել է աշխարհի առաջնության եզրափակիչի ֆավորիտին։ Տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։

«Ինձ համար ֆավորիտն Իսպանիան է։ Երկու թիմերն էլ կարողանում են գնդակ վերահսկել, բայց Անգլիայի դեմ արգենտինացիներն ամեն ինչ կառուցում էին աջ եզրով Լիոնել Մեսիի շնորհիվ։

Մարկ Կուկուրելյան զգալիոներ կչեզոքացնի վտանգը։ Նա լավագույնն էր Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչում։ Իսպանիան գրեթե բաց չի թողնում գոլ։

Արգենտինան մեծ վտանգ է ներկայացնում, հատկապես, հրաշագործ Մեսիի հետ, բայց կարծում եմ՝ Իսպանիան շատ լավն է Արգենտինայի համար։ Իհարկե, Արգենտինայի թիմը միասնական է, համառ է, բայց կարծում եմ՝ կհաղթի Իսպանիան»,- Ջոն Թերիի խոսքը մեջբերում է Metro-ն։

Իսպանիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News