09:07  ,  17 հուլիսի, 2026

Յամալն ու Պորոն բաց են թողել Իսպանիայի հավաքականի մարզումը

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Պեդրո Պորոն բաց են թողել ընդհանուր խմբի մարզումը եւ մարզվել են անհատական ծրագրով։

«Բարսելոնայի» եզրային հարձակվողն ու Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպանը Ֆրանսիայի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից (2:0) հետո մկանային խնդիրներ են ունեցել եւ ռիսկի չդիմելու համար մարզվում են անհատական ծրագրով, հաղորդում է իսպանական Marca-ն։

Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն աշխարհի չեմպիոն Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին հուլիսի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News