09:07 17 հուլիսի, 2026Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Պեդրո Պորոն բաց են թողել ընդհանուր խմբի մարզումը եւ մարզվել են անհատական ծրագրով։
«Բարսելոնայի» եզրային հարձակվողն ու Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպանը Ֆրանսիայի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից (2:0) հետո մկանային խնդիրներ են ունեցել եւ ռիսկի չդիմելու համար մարզվում են անհատական ծրագրով, հաղորդում է իսպանական Marca-ն։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն աշխարհի չեմպիոն Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին հուլիսի 19-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.