23:02  ,  16 հուլիսի, 2026

WTA-250. Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 224-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ռումինիայի Յաշ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:3), 7:6 (7:5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Երկրորդ շրջանում պարտություն կրեց նաեւ աշխարհի 118-րդ ռակետ, ռուսաստանցի Ալինա Չարաեւան, որն ընդունել է Հայաստանի մարզական քաղաքացիություն։

Նրա մրցակիցն աշխարհի 82-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւան, որը հաղթեց 6:3, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 246 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print