13:40  ,  16 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Իսպանիա - Արգենտինա դիմակայության ֆավորիտը

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է աշխարհի առաջնության եզրափակիչի ֆավորիտին՝ ավելի բարձր գնահատելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հնարավորությունները։

Եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Արգենտինան։

Իսպանիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 56,31 տոկոս, Արգենտինայի հաղթանակի հավանականությունը՝ 43,69 տոկոս։

Կիսաեզրափակիչում Իսպանիան հաղթել էր Ֆրանսիային (2:0), Արգենտինան՝ Անգլիային (2:1)։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News