13:40 16 հուլիսի, 2026Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է աշխարհի առաջնության եզրափակիչի ֆավորիտին՝ ավելի բարձր գնահատելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հնարավորությունները։
Եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Արգենտինան։
Իսպանիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 56,31 տոկոս, Արգենտինայի հաղթանակի հավանականությունը՝ 43,69 տոկոս։
Կիսաեզրափակիչում Իսպանիան հաղթել էր Ֆրանսիային (2:0), Արգենտինան՝ Անգլիային (2:1)։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.