Աշխարհի չեմպիոն Արգենտինան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ (տեսանյութ)։
Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը։ 55-րդ րոպեին «Աստոն Վիլայի» 23-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի սուր փոխանցումից հետո աչքի ընկավ այս ամռանն անգլիական «Նյուքասլից» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը (տեսանյութ)։
85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ):
Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Մեսին (տեսանյութ)։
Հուլիսի 19-ին եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի 
00:20 , 21 նոյեմբերի
23:29 , 20 նոյեմբերի
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի 
19:04 , 20 նոյեմբերի
18:01 , 20 նոյեմբերի
17:19 , 20 նոյեմբերի