10:09  ,  16 հուլիսի, 2026

Մեսիի հերթական ռեկորդն աշխարհի առաջնություններում

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակցած ավագագույն ֆուտբոլիստը (չհաշված դարպասապահների) պատմության մեջ, հաղորդում է Squawka-ն։

Անգլիայի դեմ կիսաեզրափակիչին Մեսին մասնակցեց 39 տարեկան եւ 21 օրականում։

Մեսին գերազանցեց գերմանացի Ֆրից Վալտերի եւ շվեդ Գունար Գրենի տարիքային ռեկորդը։ Նրանք 1958թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին մասնակցել են 37 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News