20:02  ,  15 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Ռոդրիի ռեկորդը

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Ռոդրին սահմանել է աշխարհի առաջնությունների ռեկորդ է գրանցել ճշգրիտ փոխանցումների քանակով։

Ընթացիկ առաջնությունում Ռոդրին 7 խաղում կատարել է 705 փոխանցում, որից 655-ը ճշգրիտ (93 տոկոս)։

Այս վիճակագրությունը գրանցվում է 1966թ. աշխարհի առաջնությունից։

Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչում Ռոդրին կատարել է 67 փոխանցում (58 ճշգրիտ)։ Իսպանիան հաղթել է 2։0 հաշվով եւ 2010 թվականին տիտղոսը նվաճելուց հետո առաջին անգամ դուրս եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News