11:04  ,  15 հուլիսի, 2026

Դեշամ․ Չենք նսեմացնում մեր արածը, բայց այս խաղում Իսպանիան ցուցադրեց ավելին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայից կրած 0:2 հաշվով պարտությունն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

«Պարտության գլխավոր պատճառն այն է, որ մենք մեր հնարավորություններից ցածր խաղացինք եւ քիչ վտանգավոր էինք գրոհների ժամանակ։ Ունեցանք տեխնիկական սխալներ եւ փոխանցումներ, որոնք կարող էին հանգեցնել վտանգավոր պահերի, բայց չստացվեց։ Պետք է ընդունել այս ցավալի արդյունքը, սա շատ բարձր մակարդակի ֆուտբոլ է։

Ստիպված ենք խաղալ բրոնզե մեդալների համար։ Չենք նսեմացնում մեր արածը, բայց այս խաղում Իսպանիան ցուցադրեց ավելին»,- Դեշամի խոսքը մեջբերում է L'Équipe-ը։

Եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News