09:32  ,  15 հուլիսի, 2026

ՉԼ․ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը», որը որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Մալթայի «Ֆլորիանային» (0:2, 5:1):

«Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում հաղթահարել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը (2:0, 2:3):

«Արարատ-Արմենիա» - «Շեմրոք Ռովերս» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Հայաստանում, պատասխան հանդիպումը հուլիսի 28-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News