Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը դարձավ աշխարհի առաջնությունների ռեկորդակիր հանդիպումների քանակով։
Եվրոպայի չեմպիոնի Իսպանիայի դեմ կիսաեզրափակիչի հանդիպումը 57-ամյա ֆրանսիացի մասնագետի մարզչական կարիերայում 26-րդն էր աշխարհի առաջնություններում։
Դեշամը գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հելմուտ Շյոնի ռեկորդը՝ 25 հանդիպում։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիան Իսպանիային պարտվել էր 0:2 հաշվով եւ կխաղա բրոնզե մեդալների համար Անգլիա - Արգենտինա դիմակայության պարտվողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի