Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն լիարժեք չի վերականգնվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչից առաջ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով։ Նրան շարունակում է անհանգստացնել կոճի վնասվածքը, որը ստացել էր Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակիչի խաղում (2:0)։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել է, որ Մբապեն պատրաստ է մասնակցել Իսպանիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը։
ԱԱ-2026-ում Մբապեն մասնակցել է 6 հանդիպման, դարձել 8 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆրանսիա - Իսպանիա կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի