Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը նշել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի ֆավորիտին, որն ըստ նրա, Իսպանիայի հավաքականն է: Այս մասին հաղորդում է L’Équipe-ն:
«Իսպանիան առաջիկա հանդիպման ակնհայտ ֆավորիտն է։ Չեմ ցանկանում ճնշում գործադրել Լուիս դե լա Ֆուենտեի վրա: Նա շատ լավ գիտի, թե իրենից ինչ արդյունք են սպասում հայրենիքում։ Իսպանացիները 6 խաղում բաց են թողել ընդամենը մեկ գնդակ։ Նրանք ֆավորիտ են։ Համոզված եմ՝ մեզ սպասվում է դիտարժան հանդիպում»,- ասել է Դեշամը։
Ֆրանսիա - Իսպանիա կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի