09:08  ,  13 հուլիսի, 2026

Մեսի․ Առանձնահատուկ հանդիպում կլինի, քանի որ առաջին անգամ եմ խաղալու Անգլիայի դեմ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Անգլիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

«Առանձնահատուկ հանդիպում կլինի ինձ համար, քանի որ առաջին անգամ եմ խաղալու Անգլիայի դեմ։ Բոլորի դեմ խաղացել եմ, բացի Անգլիայից։ Եվ սա առանձնահատուկ պահ է, քանի որ Անգլիան համաշխարհային ֆուտբոլային տերություն է, մեծագույն հավաքական։ Այդպիսի մրցակցի դեմ խաղալը հաճելի է։

Հիմա պետք է փորձել հանգստանալ, քանի որ կուտակվել է մեծ հոգնածություն, եւ թիմը դա զգում է։ Կձգտենք լավագույն մարզավիճակում մոտենալ կիսաեզրափակիչին եւ շարունակել անել այն, ինչ արել ենք նախքան այս՝ պայքարել»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։

Կիսաեզրափակիչի Անգլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ անգամ Անգլիան ու Արգենտինան պաշտոնական խաղում հանդիպել են 2002թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Անգլիան Դեւիդ Բեքհեմի գոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, Արգենտինան այդ առաջնությունում չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News