09:08 13 հուլիսի, 2026Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Անգլիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
«Առանձնահատուկ հանդիպում կլինի ինձ համար, քանի որ առաջին անգամ եմ խաղալու Անգլիայի դեմ։ Բոլորի դեմ խաղացել եմ, բացի Անգլիայից։ Եվ սա առանձնահատուկ պահ է, քանի որ Անգլիան համաշխարհային ֆուտբոլային տերություն է, մեծագույն հավաքական։ Այդպիսի մրցակցի դեմ խաղալը հաճելի է։
Հիմա պետք է փորձել հանգստանալ, քանի որ կուտակվել է մեծ հոգնածություն, եւ թիմը դա զգում է։ Կձգտենք լավագույն մարզավիճակում մոտենալ կիսաեզրափակիչին եւ շարունակել անել այն, ինչ արել ենք նախքան այս՝ պայքարել»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։
Կիսաեզրափակիչի Անգլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Նախորդ անգամ Անգլիան ու Արգենտինան պաշտոնական խաղում հանդիպել են 2002թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Անգլիան Դեւիդ Բեքհեմի գոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, Արգենտինան այդ առաջնությունում չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.