20:48  ,  12 հուլիսի, 2026

Ֆրանսիայի հավաքականի 2 հիմնական պաշտպանները բաց են թողել մարզումը

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավքականի կենտրոնական պաշտպաններ Ուիլյամ Սալիբան եւ Դայո Ուպամեկանոն բաց են թողել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մարզումը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին Դալլաս մեկնելուց առաջ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Երկու ֆուտբոլիստներն են առողջական խնդիրների պատճառով մարզվել են անհատական ծրագրով։

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սալիբան աշխարհի ընթացիկ առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» խաղացող Ուպամեկանոն՝ 6 հանդիպման։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիան հուլիսի 14-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News