Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո սոցիալական ցանցերում գրառում է արել:
«Այս անգամ էլ ստիպված եղանք տառապել, բայց այս թիմը երբեք չի դադարում հավատալ։ Մենք կրկին աշխարհի լավագույն չորս հավաքականների թվում ենք։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Արգենտինայի հավաքականի ավագը:
Посмотреть эту публикацию в Instagram
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս Սիթիում անցկացված քառորդ եզրափակիչի խաղում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով պարտության մատնեցին Շվեյցարիայի հավաքականին (1:1, լրացուցիչ ժամանակ՝ 2:0):
ԱԱ-2026-ում 8 գոլի հեղինակ դարձած Մեսին Շվեյցարիայի դեմ խաղում աչքի ընկավ միայն գոլային փոխանցմամբ:
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան կմրցի Անգլիայի հավաքականի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի