11:45 12 հուլիսի, 2026Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո սոցիալական ցանցերում գրառում է արել:
«Այս անգամ էլ ստիպված եղանք տառապել, բայց այս թիմը երբեք չի դադարում հավատալ։ Մենք կրկին աշխարհի լավագույն չորս հավաքականների թվում ենք։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Արգենտինայի հավաքականի ավագը:
Посмотреть эту публикацию в Instagram
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս Սիթիում անցկացված քառորդ եզրափակիչի խաղում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով պարտության մատնեցին Շվեյցարիայի հավաքականին (1:1, լրացուցիչ ժամանակ՝ 2:0):
ԱԱ-2026-ում 8 գոլի հեղինակ դարձած Մեսին Շվեյցարիայի դեմ խաղում աչքի ընկավ միայն գոլային փոխանցմամբ:
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան կմրցի Անգլիայի հավաքականի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.