Աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքը գլխավորում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրանք խփել են 8-ական գոլ, Մեսին մասնակցել է 5, Մբապեն` 6 հանդիպման։
Երրորդ տեղում է Նորվեգիայի հավաքականի եւ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 4 խաղում խփել է 7 գոլ։
Չորրորդ տեղում է Անգլիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը՝ 6 գոլ 5 խաղում։
Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն 5-րդն է՝ 5 գոլ 6 խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի