11:35 10 հուլիսի, 2026Աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքը գլխավորում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրանք խփել են 8-ական գոլ, Մեսին մասնակցել է 5, Մբապեն` 6 հանդիպման։
Երրորդ տեղում է Նորվեգիայի հավաքականի եւ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 4 խաղում խփել է 7 գոլ։
Չորրորդ տեղում է Անգլիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը՝ 6 գոլ 5 խաղում։
Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն 5-րդն է՝ 5 գոլ 6 խաղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.