Eyes on the mission. #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) July 9, 2026
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի հավաքականին (տեսանյութ)։
28-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Սաուդյան «Ալ Հիլյալի» 35-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց (տեսանյութ)։
Մբապեն հանդիպման հաշիվը բացեց 60-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Դեզիրե Դուեի փոխանցումից հետո (տեսանյութ)։ Մբապեն խփեց 20-րդ գոլն աշխարհի առաջնությունների 20 հանդիպումներում։
66-րդ րոպեին Մբապեի փոխանցումը գոլով ավարտեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։
77-րդ րոպեին Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվեց։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Իսպանիա - Բելգիա դիմակայության հաղթողը։
Մանե Կոտիկյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի