02:01 10 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի հավաքականին (տեսանյութ)։
28-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Սաուդյան «Ալ Հիլյալի» 35-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց (տեսանյութ)։
Մբապեն հանդիպման հաշիվը բացեց 60-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Դեզիրե Դուեի փոխանցումից հետո (տեսանյութ)։ Մբապեն խփեց 20-րդ գոլն աշխարհի առաջնությունների 20 հանդիպումներում։
66-րդ րոպեին Մբապեի փոխանցումը գոլով ավարտեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։
77-րդ րոպեին Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվեց։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Իսպանիա - Բելգիա դիմակայության հաղթողը։
Մանե Կոտիկյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.