02:01  ,  10 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Մբապեի եւ Դեմբելեի գոլերը Ֆրանսիային դուրս բերեցին կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի հավաքականին (տեսանյութ

28-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Սաուդյան «Ալ Հիլյալի» 35-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց (տեսանյութ

Մբապեն հանդիպման հաշիվը բացեց 60-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Դեզիրե Դուեի փոխանցումից հետո (տեսանյութ)։ Մբապեն խփեց 20-րդ գոլն աշխարհի առաջնությունների 20 հանդիպումներում։

66-րդ րոպեին Մբապեի փոխանցումը գոլով ավարտեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ

77-րդ րոպեին Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվեց։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Իսպանիա - Բելգիա դիմակայության հաղթողը։

Մանե Կոտիկյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News