17:05  ,  9 հուլիսի, 2026

Էդեգոր. Մեզ սպասվում է շատ լուրջ փորձություն

Նորվեգիայի հավաքականի ավագ, Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։

«Ակնհայտ է, որ մենք գիտենք, թե ինչ որակներ ունի մրցակիցը։ Ես նրանց իսկապես շատ լավ եմ ճանաչում։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները համաշխարհային մակարդակի են եւ խաղում լավագույն թիմում։ Մեզ սպասվում է շատ լուրջ փորձություն»,- Էդեգորի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Նորվեգիան հաղթել է Իրաքին (4:1), Սենեգալին (3:2), պարտվել է Ֆրանսիային (1:4), 1/16 եզրափակիչում հաղթե է Կոտ դ'Իվուարին (2:1), 1/8 եզրափակիչում՝ Բրազիլիային (2:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News