17:05 9 հուլիսի, 2026Նորվեգիայի հավաքականի ավագ, Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։
«Ակնհայտ է, որ մենք գիտենք, թե ինչ որակներ ունի մրցակիցը։ Ես նրանց իսկապես շատ լավ եմ ճանաչում։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները համաշխարհային մակարդակի են եւ խաղում լավագույն թիմում։ Մեզ սպասվում է շատ լուրջ փորձություն»,- Էդեգորի խոսքը մեջբերում է Mirror-ը։
Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Նորվեգիան հաղթել է Իրաքին (4:1), Սենեգալին (3:2), պարտվել է Ֆրանսիային (1:4), 1/16 եզրափակիչում հաղթե է Կոտ դ'Իվուարին (2:1), 1/8 եզրափակիչում՝ Բրազիլիային (2:1)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.